ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Անվտանգության օր» ամենամյա ակցիան մայրաքաղաքում և մարզերում

Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Անվտանգության օր» ամենամյա ակցիան։ Այն անցկացվում էր Երևանում՝ Նորագավիթ, Շիրակի մարզում՝ Մայիսյան, Կոտայքի մարզում՝ Չարենցավան-Հրազդան, Լոռու մարզում՝ Վանաձոր-Սպիտակ գծանցումներում։
Միջոցառման նպատակն էր քաղաքացիներին՝ հետիոտն և վարորդ, իրազեկել, ինչպես նաև հորդորել, որ խստորեն պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները հատկապես գծանցումներում։
Միջոցառման ընթացքում վարորդներին տրամադրվեցին հուշաթերթիկներ և թռուցիկներ, որտեղ հստակ նշված են երթուղային անցումներով ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժի կանոնները և դրանց խախտման դեպքում նախատեսված տուգանքի չափերը։
Արձանագրենք. բազմաթիվ վթարներից և դժբախտ պատահարներից հետո էլ մեր որոշ քաղաքացիներ չեն գիտակցում, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կամ անփութության հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ։ Ասվածի վկայությունն են բազմաթիվ մահվան ելքով պատահարները։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք` եղեք զգոն և ուշադիր, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։