Անտառից 2 ընկուզենի է հատել
09.02.2015 15:38
Ապօրինի ծառահատում
Փետրվարի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս 1969 թ. ծնված Համլետ Զ.-ի տան բակում հայտնաբերել են տարբեր տրամաչափի և երկարության ընկուզենու փայտանյութ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Համլետ Զ.-ի աներորդուն` 1973 թ. ծնված Արարատ Խ.-ին, որը Գանձաքար գյուղի հարակից անտառից, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի հատել է 2 ընկուզենի և տեղափոխել Համլետ Զ.-ի տան բակ:
Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: