Անտառից ապօրինի հատել էր
15.01.2014 12:22
Ապօրինի ծառահատում
Հունվարի 14-ին, ժամը 19.20-ին, Իջևանի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի տան հարակից տարածքում հայտնաբերել են 34-64 սմ տրամագծով և 1,20 սմ երկարության 38 գերան:
Պարզվել է, որ փայտանյութը պատկանում է 1966 թ. ծնված Ադիկ Ե.-ին, որը Գետահովիտ գյուղի հարակից անտառից ապօրինի հատել էր 3 հաճարենի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: