ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Անտառից բենզասղոցով 2 ծառ է հատել

Փետրվարի 3-ին, ժամը 22.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի հարակից անտառից դեպի գյուղ է ընթանում փայտանյութով բեռնված առանց պետհամարանիշի «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենա:
Մեկնած օպերատիվ խումբը Դեբեդ գյուղում ստուգման է ենթարկել 1984 թ. ծնված Արթուր Ն.-ի «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցում հայտնաբերվել է մոտ 5 խմ փայտանյութ, ինչի համար վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հատարարել է, որ փայտանյութը նույն օրը, ժամը 15.00-ից  18.00-ն ընկած ժամանակահատվածում, պատրաստել է ինքը` Դեբեդ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատելով  2 ծառ:
Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: