1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անցած մեկ օրում. մահվան ելքով և ճանապարհատրանսպորտային այլ պատահարներ Երևանում

22.11.2013 11:10 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան և Արևելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ-318» և «Մերսեդես-C 200» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը` 1987 թ. ծնված Ալեքսեյ Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը և «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 21-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցում` Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց, վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կորյունի փողոցի թիվ 12/1 շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա և 59-ամյա քաղաքացուհիների, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 21-ին, ժամը 10.00-ին, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի 60 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 13.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում բախվել է «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Հունդաի Էլանտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի մոտ իրար են բախվել «Հոնդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Հոնդաի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: