Ծառայության վայրը լքելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
 
                                            Մայիսի 6-ին Բագրատաշենի սահմանապահ անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 28-ամյա Վյաչեսլավ Կ.-ն, որը ՌԴ Սմոլենսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ծառայության վայրը լքելու մեղադրանքով:
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					