Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
09.06.2023 10:48
Հետախուզվողի հայտնաբերում

Հունիսի 8-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխվել 56-ամյա Գրիգոր Ս.-ն, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: