Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
10.10.2019 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Տավուշի բաժին բերման են ենթարկել 52-ամյա Գևորգ Մ.-ին, որը հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: