ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշոցքի և Արաբկիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում

Աշոցքի և Արաբկիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին Բավրայի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Սերյոժա Մ.-ն, որը 2021 թ. փետրվարի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: