ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշխատասենյակից դրամապանակ գողացած կնոջը հայտնաբերեցին

01.07.2015 11:57 Գողություն

Հունիսի 29-ին, ժամը 23.10-ին, Արմինե Ա.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը իր աշխատասենյակից գողացել են դրամապանակ, որում եղել է 100.000 դրամ և բանկային երկու քարտ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը ժամը 15.00-ի սահմաններում կատարել է 1981 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, ով հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: