Աշխատասենյակից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին
Հոկտեմբերի 14-ին մի կազմակերպության աշխատակցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ ծնված Սվետլաննա Օ.-ին:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 13-ին, ժամը 01.00-ին, գտնվելով տվյալ կազմակերպության աշխատասենյակում և օգտվելով աշխատակցի ժամանակավոր բացակայությունից՝ գողացել է նրա բջջային հեռախոսը:
Կինը խոստովանել է կատարածը:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: