1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Հունվարի 24-ին տեղի ունեցավ ոստիկանության ստորաբաժանումների ծառայության գծով պատասխանատուների խորհրդակցություն: 
Խորհրդակցության սկզբում ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակիցներին: Մասնավորապես նշվեց, որ համապատասխան ծառայությունները պետք է ավելի հետևողական աշխատեն ընտրացուցակների ճշգրտման, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի ուսուցման,տարածքներում օպերատիվ իրավիճակի վերահսկման, ցանկացած ահազանգի ու հրապարակման անհապաղ արձագանքելու և մի շարք այլ ուղղություններով:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանն անդրադարձավ իրենց աշխատանքային տեղամասերում ծառայություն կատարող ոստիկանների գործառույթներին, ոստիկանին վայել կեցվածք ու բարեկրթություն դրսևորելու անհրաժեշտությանը, խնդիրների, որոնք առաջնային են ոչ միայն ընտրությունների շրջանում, այլև ամենօրյա ծառայության ողջ ընթացքում: