1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 1-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, ոստիկանության կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, Երեւան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների, մարզային վարչությունների և բաժինների ղեկավարներ։
Քննարկվեցին կարգապահական մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ոստիկանության ղեկավարության կողմից տեղերին իջեցված հրաման-հրահանգների, հանձնարարակնների կատարողական կարգապահությանը։ Ընդգծվեց կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման, հանցավորության դեմ պայքարում տարբեր ստորաբաժանումների համագործակցության ընդլայնման, մի շարք հանցատեսակների առանձնահատկությունները նկատի ունենալու և կանխարգելիչ ու բացահայտման աշխատանքները այդ համատեքստում իրականացնելու անհրաժեշտությունը:
Խոսելով առկա թերացումների մասին եւ անդրադառնալով աշխատանքի որակի բարելավման, կատարողական կարգապահության բարձրացման խնդրին՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը կոնկրետ ցուցումներ տվեց եւ դրանց լուծման վերջնաժամկետ նշանակեց։