Աշխատանքային խորհրդակցություն. Երևանում ոստիկանությունն անցնելու է ուժեղացված ծառայության
Դեկտեմբերի 1-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Մասնակցում էր հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, ոստիկանության զորքերի, Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմը։
Խորհրդակցության թեման էր Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի պատշաճ անցկացումն ու մասնակիցների անվտանգության ապահովումը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին անվտանգային միջոցառումներին վերաբերող հարցեր։
Ոստիկանությունն անցնելու է ուժեղացված ծառայության, որին ներգրավված են լինելու ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։ Իրականացվելու են հասարակական կարգի և անվտանգության ապահովման համապատասխան ծավալուն միջոցառումներ։ Ոստիկանությունն այդ ուղղությամբ համագործակցության մեջ է ինչպես իրավապահ մյուս կառույցների, այնպես էլ միջազգային մրցույթի կազմակերպիչների հետ։
Ոստիկանության միջոցառումների վերաբերյալ կտրվեն լրացուցիչ հայտարարություններ։