1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային հանդիպում ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ

Աշխատանքային հանդիպում ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ
Ապրիլի 5-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը հերթական աշխատանքային հանդիպումն ունեցավ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ:
Հանդիպումը հաջորդել է ոստիկանության պետի հանձնարարությամբ ճանապարհապարեկային ծառայության կողմից անցկացված հերթական ստուգումներին: ՃՈ աշխատանքն ընդհանուր առմամբ գնահատելով բավարար, Սաշա Աֆյանն անդրադարձավ հայտնաբերված թերություններին և նշեց, որ դեռ կան աշխատակիցներ, որ ծառայական պարտականությունները կատարում են թերի, չեն հետևում քաղաքացիների հետ շփման գրված ու չգրված կանոններին:
Ոստիկանության պետի տեղակալի հրամանով խիստ նկատողություն է ստացել ՃՈ 13 աշխատակից, ոստիկանության պետի հրամանով` նրանցից հինգը ազատվել են աշխատանքից ու վերցվել կադրերի ռեզերվ:
Այս կարգապահական տույժերն ինքնանպատակ չեն. կան աշխատակիցներ, որ տույժերից հետևություն են արել, ուղղվել:
Ոստիկանության պետի տեղակալը մեկ անգամ էլ հիշեցրեց, որ չի կարելի շեղվել պարեկային երթուղուց` առանց ստորաբաժանման ղեկավարի թույլտվության, չի կարելի սպասել, որ կանգնեցված մեքենայի վարորդը մոտենա, այլ ճանապարհային ոստիկանը պետք է ներկայանա վարորդին, քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինել բարեկիրթ, զսպված ու համբերատար:
Սաշա Աֆյանը հանձնարարեց ՃՈ ղեկավարությանը` լինել ավելի հետևողական, ծառայությունը կազմակերպեն հնարավորինս արդյունավետ, իրականացնեն պատշաճ հսկողություն աշխատակիցների նկատմամբ: