1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային հանդիպումներ Գեղարքունիքի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխատանքային հանդիպումներ Գեղարքունիքի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հերթական աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ էր:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ստորաբաժանումների ծառայողների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ տարածաշրջանում ոստիկանության աշխատանքի  առանցքային ուղղություններին՝ ընդգծելով մասնավորապես ապօրինի ձկնորսության դեմ պայքարի կարևորությունը Սևանի բնական պաշարների վերականգնման և ընդհանրապես մարզի ապագայի համար:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացնելով անտառի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները՝ կրկին շեշտեց, որ ոստիկանության գործողությունները ոչ թե գյուղացու, այլ գյուղացու անտառը ոչնչացնողների դեմ են:
Մարզի յուրահատուկ հիմնախնդիրներից է ապօրինի ոսկեխուզությունը, որի հաշվին հարստացողներն առանց վարանելու հանքախորշում խեղվելու կամ մահվան են ուղարկում այսպես կոչված «չղջիկներին»՝ տնայնագործ ոսկեխույզներին, հատկապես երիտասարդներին ու  պատանիներին: 
Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով մարզի ոստիկանների աշխատանքից, մասնավորապես անասնագողությունների դեմ պայքարի, իր բերքն իրացնելու և ունեցվածքը պաշտպանելու հարցում գյուղացուն աջակցելու առումով, Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց, որ ոստիկանության գլխավոր խնդիրը արդարության հաստատումն է: 
Աշխատանքային հանդիպման ավարտին մի շարք ծառայողներ ոստիկանության պետի հրամանով արժանացան խրախուսանքերի:
Մարզպետարան շտապելիս, հենց փողոցում ոստիկանության պետին կանգնեցրին մի խումբ գավառցիներ, և խոսակցությունն անմիջական ու անկաշկանդ էր, քանի որ 90-ականներից ու մինչ օրս Վլադիմիր Գասպարյանը որպես յուրային ու համերկրացի է ընդնկալվում և ընդունվում Սևանի ավազանում:
Գեղարքունիքի մարզպետարանում Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց խոշոր համայնքների ներկայացուցիչների և մարզպետարանի աշխատակազմի հետ:
Ներկայացնելով ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, իրականացվող խնդիրները, նաև մտահոգությունները՝ ոստիկանության պետը շեշտեց ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման առաջնահերթությունը:
Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին կոչ արեց համատեղ պայքարել մտահոգիչ ու վտանգավոր երևույթների՝ Սևանի ձկնապաշարների և անտառների ոչնչացման, ոսկու ապօրինի արդյունահանման դեմ:
 
***
Սուրբ Կարապետ  եկեղեցում մոմ վառելուց հետո Վլադիմիր Գասպարյանն այցելեց նաև Գավառի մանկատուն, ծանոթացավ պայմաններին, եղավ գրադարանում, դահլիճում, ճաշարանում, զրուցեց երեխաների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքներին, խոստացավ օգնել մանկատունը տրանսպորտով ապահովելու և այլ ծրագրերի իրականացմանը: 
Վլադիմիր Գասպարյանը Նոր կտակարաններ ու հեռուստացույց նվիրեց երեխաներին: