ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշխատանքի հրավեր

Աշխատանքի հրավեր
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը հայտարարում է ընդունելություն ՊՊԾ գնդի և ուղեկցող գումարտակի կրտսեր խմբերի պաշտոններում ծառայության անցնելու համար:
Դիմել կարող են ՀՀ մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն միջնակարգ կրթություն, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ համապատասխանում են ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին:
Պայմաններին կարելի է ծանոթանալ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի բաժնում:
Դիմողները պետք է ներկայանան անձնագրով, զինվորական գրքույկով և ատեստատով:
Հասցեն՝ քաղաք Երևան, Խանջյան 51: Հեռախոս՝ 010-59-62-03: