Աշխատանքի տեղավորելու պատրվակով գումար հափշտակողին հայտնաբերեցին
17.12.2014 12:59
Խարդախություն
Դեկտեմբերի 12-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է 1981 թ. ծնված Վիգեն Ա.-ի դիմումը` 2014 թ. հուլիսին աշխատանքի տեղավորելու պատրվակով ոմն Վազգենի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով իրենից 500 դոլար հափշտակելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգենը 1970 թ. ծնված Վազգեն Մ.-ն է, որը դեկտեմբերի 15-ին, ժամը 13.00-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: