ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշխատասենյակից կատարված գողությունը բացահայտվեց

08.08.2014 16:20 Գողություն

Հուլիսի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած Հռիփսիմե Զ.-ն հաղորդում էր տվել, որ իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:
Կինը նաև հայտնել էր, որ հանցանքի մեջ կասկածում է 1992 թ. ծնված Արկադի Ա.-ին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կնոջ կասկածները հիմնավորվել են: Արկադի Ա.-ն ոստիկանությունում խոստովանել է կատարածը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: