Աշխատասենյակից կատարված գողությունը բացահայտվեց
19.10.2016 10:06
Գողություն
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել Մարի Թ.-ի դրամապանակը աշխատասենյակից գողանալու մասին:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Վանիկ Մ.-ն, որը հոկտեմբերի 18-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: