Աշխատասենյակից և խանութի դրամարկղից գումար է գողացել
05.08.2015 12:20
Գողություն
Օգոստոսի 4-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 162 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Էդգար Հ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Էդգար Հ.-ն խոստովանել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, ջրատարի միջով մուտք է գործել 1968 թ. ծնված Մեսրոպ Ս.-ի Մայրաքաղաքային փողոցում գտնվող տան բակ, ապա բաց դռնից մտել է տուն, որտեղ վերջինիս աշխատասենյակի դարակից գողացել է 19.000 դրամ, իսկ խանութի դրամարկղից` 31.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Էդգար Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: