Մահվան ելքով վրաերթ Աշտարակ-Փարպի ճանապարհին. 16-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն
Մարտի 3-ին, ժամը 19.35-ին, Աշտարակ-Փարպի ճանապարհին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Գուրգեն Ասիլյանին, որը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենայի 16-ամյա վարորդը, որը Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: