Աշտարակի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
01.11.2023 17:02
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հոկտեմբերի 31-ին Արտաշավան համայնքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 50-ամյա Ռուբեն Ղ.-ին, որը 2022 թ. հոկտեմբերի 25-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: