ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները խուզարկությամբ պայթուցիկ և թմրամիջոցներ են հայտնաբերել

Օգոստոսի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Բյուրական գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում:
Իրավապահները խուզարկությամբ հայտնաբերեցին մոտ 6 կգ պայթուցիկ, երկու փամփուշտ, մեկ պարկուճ և պոլիէթիլենային տոպրակով ու փաթեթով
յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված:
Տանտերը հայտնել է, որ բուսական զանգվածները կանեփից պատրաստված թմրամիջոց են, ինքն է պատրաստել իր օգտագործման համար, իսկ պայթուցիկն ու փամփուշները պատկանել են հանգուցյալ հորը:
Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին` համապատասխան փորձաքննություններ նշանակելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: