Աշտարակի ոստիկանների հակաթմրանյութային պայքարի հերթական մի դրվագ
Հունվարի 24-ին Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Օշական գյուղի 43-ամյա մի բնակիչ պահում, օգտագործում և իրացնում է կանեփ տեսակի թմրամիջոցներ: Նույն օրը իր տան մոտ 43-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Ըստ նրա` կանեփն ինքն էր աճեցրել` անձամբ օգտագործելու համար:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր:
Նույն օրը, վարույթի շրջանակներում, տղամարդու տանն ու օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփի սերմեր, բույսեր ու ճյուղեր, նաև մոտ 44 գրամ կանեփանման զանգված:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: