ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութ, զենք ու գողոն. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Բնակարանային գողության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 16-ին խուզարկություն է կատարվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի տներից մեկում և կից շինություններում: Աշտարակի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ այդ տանը իրեղեն ապացույցներ կան։ Տեղեկությունները հավաստի էին։ Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվեցին ատրճանակ ու խմիչք: 30-ամյա տանտերը խոստովանեց, որ խմիչքը գողացել էր չորս տարի առաջ` Անտառուտ համայնքի ամառանոցներից մեկից: Խուզարկությամբ պատշգամբի պահարանից էլ հայտնաբերվեց մոտ 14 գրամ մարիխուանա: Ըստ տանտիրոջ` թմրամիջոցն իրենն է:
Նույն քրեական գործի շրջանակներում Աշտարակի ոստիկաններն ու քննիչները խուզարկություն են կատարել նաև մեկ այլ բյուրականցու տանը: Այնտեղ հայտնաբերվել է մոտ 90 գրամ մարիխուանա:
Նշանակվել են փորձաքննություններ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: