1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի քրեական հետախույզների պայքարը թմրամոլության դեմ շարունակվում է

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Աշտարակի 61-ամյա մի բնակիչ մոտը և բնակության վայրում ապօրինի պահում, նաև օգտագործում է թմրամիջոց։

Հիմնավոր կասկածանքով նույն օրը 61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է, որ տանը կից թոնրատանն ունի կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց, նաև հավելել է, որ շուրջ 30 տարի օգտագործում է թմրանյութ։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աշտարակցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Քրեական վարույթի շրջանակում փետրվարի 3-ին կատարված խուզարկությամբ տղամարդու տանը հայտնաբերվել է ընդհանուր 47,87 գրամ կանեփանման զանգված։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: