1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի ճանապարհին գողացված պայուսակի հետքերով

16.07.2013 10:27 Գողություն

Հուլիսի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի ճանապարհին պայուսակ են գողացել:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.45-ի սահմաններում, Հրաչյա Գ.-ն ծիրան գնելու նպատակով իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով կանգնել է Երևան-Աշտարակ ճանապարհի` Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հատվածում, որի ժամանակ նույն վայրում կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը «Մերսեդես»-ի բաց պատուհանից գողացել է նույն ավտոմեքենայի ուղևորի պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, կոսմետիկ պարագաներ, բանալիներ և փաստաթղթեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1976 թ. ծնված Արկադիա Բ.-ն և 1977 թ. ծնված Արթուր Պ.-ն:
Արկադիա Բ.-ն իր կողմից վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հայտնաբերվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում և բերման ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: