Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
13.04.2022 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ապրիլի 12-ին Երևան քաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 18-ամյա Ռուդիկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: