ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները կասկածանքով երիտասարդների են բերման ենթարկել

Հուլիսի 14-ին, ժամը 19.20-ին, ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններից ահազանգ է ստացվել, որ Աշտարակի «Արևիկ» հանգստյան գոտում շտապ ոստիկաններ են անհրաժեշտ:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հանգստյան գոտուց ոստիկանություն բերման է ենթարկել 23 և 26-ամյա երիտասարդների:
Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստմասե շիշ՝ խցանի շրջանում տեղադրված փայլաթիթեղով, իսկ տաբատի գրպանից՝ թղթով փաթեթավորված ընդհանուր 1.66 գ կշռով կանեփանման կանաչավուն, չորացված, մանրացված զանգված:
Կասկածյալի հայտարարությամբ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը քաղել է Արզնիի ձորից՝ իր օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: