Աշտարակի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Ապրիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում 30-ամյա տղամարդը գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Նա հայտնել էր, որ ժամը 11.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում աշխատասենյակից գողացել են բջջային հեռախոսը։ Բաժնի համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հանցագործությունն արագ բացահայտվեց։ Նրանք Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին Աշտարակ քաղաքի 18-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հեռախոսը հայտնաբերվեց։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: