ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել․ նա կալանավորված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 20-ին Աշտարակի Պռոշյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկեցին 28-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցի համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: