Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
28.02.2018 16:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 27-ին, ժամը 19.20-ին, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սերգեյ Ղ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 10-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: