Աշտարակի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
02.03.2022 11:11
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Երևան-Աշտարակ խճուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Սերգեյ Գ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Սերգեյ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: