Աշտարակի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները հունիսի 10-ին Արտակի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 31-ամյա Կարեն Փ.-ին, որը ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Նա հանձնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					