ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Էջմիածնում

Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Էջմիածնում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 17-ին Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Ռոմիկ Վ.-ն, որը մարտի 14-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: