Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
28.03.2022 11:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ապետնակ Թ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: