Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում
11.04.2022 11:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքի Քասախի փողոցում հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Վոլոդյա Մ.-ն, որը ապրիլի 4-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: