Աչաջուրում հայտնաբերվեց մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը
11.09.2018 11:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 08.10-ին, Աչաջուր գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գագիկ Ա.-ն, որը 2018 թ. հուլիսի 3-ից Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: