ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի հատված ակացիաներ՝ Երևան-Սևան ճանապարհին

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օրերս ահազանգ էին ստացել, որ Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին ապօրինի ծառահատում է կատարվում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 24 հատված ակացիա՝ միջինը 3 մ երկարությամբ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառերը հատել է 1971 թ. ծնված Ռոբերտ Վ.-ն: Նա բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: