ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի գազ է օգտագործել

23.05.2015 13:01 Գողություն

Մայիսի 22-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Եղիազարյան փողոցում կատարվում է գազի գողությոն:
Պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերել են, որ Եղիազարյան փողոցի տներից մեկի բակիչ Արտեմ Ա.-ն չհանդիսանալով նշված ՓԲԸ բաժանորդ, իր տան ճակատային մասով անցնող գազատարի խողովակատարից գաղտնի ծակելու միջոցով՝ կցորդիչով ապօրինի գազ է օգտագործել` ՓԲԸ-ին պատճառելով նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: