Գործարանից դռներ են գողացել
03.06.2015 14:49
Գողություն
Հունիսի 2-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մուտք են գործել Մարտունու Աբովյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող պանրի գործարանի տարածք, կոտրել վարչական շենքի մուտքի ալյումինե դռան փականն ու գողացել դռները:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.30-ին, Աբովյան և Կամոյի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել 1997 թ. ծնված Միքայել Խ.-ն և 1998 թ. ծնված Լյուդվիգ Խ.-ն, որոնք խոստովանել են կատարածը:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: