ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի պահվող զենք-զինամթերք՝ քաղաքացու անվամբ հաշվառված զենքի օրինականությունը ստուգելիս

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն օրերս այցելել էին 1977 թ. ծնված Գագիկ Գ.-ի տուն` ստուգելու նրա անվամբ հաշվառված «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի պահման կարգը:
Գագիկ Գ.-ն տանը չի եղել, իսկ նրա կնոջ մատնանշած զենք-զինամթերքի պահման վայրում` մետաղյա պահարանում, ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական ողորկափող հրացան, փայտե արկղում` որսորդական պարագաների հետ հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի` 2, 5,6 մմ տրամաչափի 4 փամփուշտ և 7,62 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: