ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Անչափահասների հիմնախնդիրը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեխաների հանդեպ այսօրվա վերաբերմունքն է ձեւավորում վաղվա քաղաքացու, հասարակության որակները: Ուրեմն` ընտանիքը, դպրոցը, երեխաների հարցերով զբաղվող գերատեսչությունները պարտավոր են առավել զգոն, առավել պատասխանատու լինել, որպեսզի վաղվա քաղաքացու հայացքները հոգեբանական խառնաշփոթում չձեւավորվեն, որպեսզի մարդկային հարաբերությունների, սեփական արարքների հանդեպ պատասխանատվության մասին նրա պատկերացումները սխալ չլինեն:
Ասացինք` ընտանիք, դպրոց, երեխաների հարցերով զբաղվող ծառայություններ. սրանցից յուրաքանչյուրն իր մասնաբաժինն ունի, սակայն եթե երեխան հանցավոր արարք է կատարել, եթե վարքային շեղումներ ունի, ապա պատասխանատվության ամենամեծ բաժինը նախեւառաջ ընտանիքինն է: Հանցագործություն կատարած կամ վարքի շեղումներ ունեցող անչափահասների ծնողները հաճախ պարզապես փարիսեցիություն են անում` իբր անզոր են զսպել զավակի արարքները կամ վերահսկել նրա գործողությունները: Իրականում նրանք ուղղակի նյարդեր են խնայում եւ իրենց հանցավոր անտարբերությամբ զավակի ճակատագրի խեղման անուղղակի մասնակիցը դառնում: 
Սիրելով մեր զավակներին` պետք է չափազանց ուշադիր եւ զգույշ լինենք նրանց հետաքրքրությունների, առօրյայի, ներաշխարհում կատարվող խմորումների հանդեպ, եւ ամենազբաղված պահին անգամ ժամանակ գտնենք նրանց համար: Հակառակ դեպքում մեր երեխաներով կզբաղվի ոստիկանությունը, կզբաղվի սրտացավորեն, արատավոր ճանապարհից հանելու եւ ճիշտ ուղու վրա դնելու հաստատակամությամբ: 
 
Դժվար երեխա
Տասնհինգամյա Ասպրամի ծնողները դստեր հետ պարզապես լեզու չգտան: Աղջկա հախուռն բնավորությունը, տարիքին անհարիր վարքագիծն ընդունվել էր սրերով, իսկ դաստիարակչական միակ մեթոդը ծեծն էր, տնից դուրս չթողնելը: Աղջիկը, սակայն, երբեմն փախչում էր տնից, տրվում անկառավարելի ցանկություններին... 
Ասպրամին փողոցից կտրեց ու տիրություն արեց ոստիկանությունը` ի դեմս անչափահասների գործերով ծառայության աշխատակիցների: Աղջկան հանդիպեցինք հատուկ կրթահամալիրում:  
«Ոստիկաններն ինձ շատ բան սովորեցրին, մենակ նրանք ինձ ճիշտ հասկացան ու ճիշտ բաներ խոսեցին ինձ հետ»,- ասում է Ասպրամը: 
Այսպիսին է նա` անկեղծ ու անբռնազբոս, մեղմ ու անկառավարելի, լսող ու չենթարկվող:  Հոգեբաններն ասում են` բարդ խառնվածքով պայմանավորված շեղումներ ունի, պետք է հետը լուրջ աշխատանք տարվի: Ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցներն ասում են` դժվար երեխա է, բայց` ընդունակ. պետք է նրբանկատ ու զգույշ լինել, որ տարիքային խառնաշփոթից դուրս գա: Նրանք աղջկան ուշադրության կենտրոնում են պահում: 
Հատուկ կրթահամալիրում Ասպրամի հետ աշխատող հոգեբաններն ու մանկավարժները կկարողանա՞ն վարվեցողության ճիշտ ձեւը գտնել, ցույց կտա ժամանակը...
Ասպրամը կարդում է Րաֆֆի, Մուրացան... Սիրում է նկարել, ու նրա նկարներում միայն պայծառ գույներ են: Նաեւ կավից կենդանիներ է պատրաստում: Ծնողներից նեղացած չէ, պարզապես նրանք իրեն չէին հասկանում, ծեծում էին... 
Չի սիրում, երբ փորձում են կարեկցել, երբ իր չվստահած մարդիկ ուզում են փորփրել հոգու խորքերը: Ինքն է որոշողը` ում հետ, ինչպես եւ ինչու կիսվել...  
Դժվար, չափազանց դժվար մարդ է այս տասնհինգ տարեկան աղջիկը: Ցանկություն, սրտացավություն, հետեւողականություն, բարություն` ահա դեղատոմսը, որով հնարավոր կլինի բուժել նրա հոգին...
 
Կորած մանկություն
Գործընկերոջս հետ Վարդաշենից էինք վերադառնում. տխուր էինք հեռանում մարդկային դժվար ճակատագրերի հավաքատեղի դպրոցից: 
Աշխատավայր չհասանք. պարզվեց, որ ավելի մտահոգիչ իրականության ականատեսն ենք լինելու` ճանապարհը փոխելով դեպի Մասիս... 
Տասներկու եւ տասնչորս տարեկան քույրերը ոստիկանության Մասիսի բաժնում էին, որովհետեւ վաղուց արդեն խախտել էին արգելվածի սահմանը... 
Աղջիկների հայրը վաղուց է հեռացել եւ նրանց մասին լսել չի ուզում: Մայրը գիշերային հերթափոխով է աշխատում. իր անձնական հարցերով ավելի է զբաղված, քան դեռահաս աղջիկներով: 
Զլացել են նաեւ ուսուցիչները` իրենց անտարբերությամբ աչք փակելով նրանց բացակայությունների վրա: Եվ խաղալու, գիրք կարդալու փոխարեն քույրերն ամեն օր խրվել են կեղտի մեջ... 
Խնդիրը մնացել էր ոստիկանությանը... 
Աղջիկների վարքային շեղումների մասին օպերատիվ տվյալներ ստանալուց հետո ոստիկանություն հրավիրվեց նրանց մայրը: Եկավ, գանգատվեց աղջիկներից ու հրաժարվեց նրանց դաստիարակությամբ զբաղվել, որովհետեւ «կապը կտրած» են, որովհետեւ ինքը աշխատում է եւ նրանցով զբաղվելու ժամանակ չունի...
Նախաքննության շահերից ելնելով` չենք մանրամասնի ոստիկանության մի շարք ձեռնարկումներ. նշենք միայն, որ ներկայումս լուծվում է աղջիկներին հատուկ կրթահամալիրում տեղավորելու հարցը: 
 
Ի՞նչ անել
Մտահոգվելու խնդիր կա, իսկ ոստիկանության գնդապես Նելլի Դուրյանն ասում է, որ վարքային շեղումներ ունեցող անչափահաս աղջիկների համար պետք է առանձին կենտրոններ ստեղծել, որտեղ նրանց հետ կաշխատեն համապատասխան մասնագետները: Նա պատրաստվում է այդ մասին առաջարկությամբ հանդես գալ:  
Հոգեբան Արմեն Բեջանյանի կարծիքով` խնդիրը խորքային լուծում է պահանջում. ընտանիք, դպրոց, հատուկ կենտրոններ, պետության կողմից աջակցություն. այս գործոնների համակցությամբ է հնարավոր լուրջ արդյունք ակնկալել: Անչափահասների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքը կազմակերպելու համար նպատակահարմար է, որ հոգեբանական ծառայություններ կազմակերպվեն դպրոցներում, անչափահասների հարցերով զբաղվող կազմակերպություններում եւ այլն: Հոգեբանական ծառայությունները պետք է աշխատեն ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների ու մանկավարժների հետ: 
Իսկ ոստիկանությունն արդեն իսկ ստանձնել է պատասխանատվությունը` իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը պահելով անչափահասների հիմնախնդիրը:
Գիտակցումով, որ դա պետության ապագային միտված խնդիր է: