ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապամոնտաժված խողովակները հայտնաբերվեցին

08.11.2019 12:02 Գողություն

Նոյեմբերի 7-ին Աշոցքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի վարչական տարածքից քանդել, ապամոնտաժել ու գողացել են խողովակներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 16.10-ին, «Քյալմասարի դաշտ» կոչվող տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել նույն գյուղի բնակիչներ 62-ամյա և 40-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած տրակտորով, որի կցորդիչին բարձած էր հինգ մետր երկարությամբ և 270 մմ տրամաչափով ցինկե 15 խողովակ:
Տարեց տղամարդը հայտնել է, թե խողովակներն օգտագործելու էր իր տան կոյուղու վերանորոգման համար:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: