ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ:
Օրերս ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Քուչակ գյուղում ստուգեցին Դիլիջանի 35-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել «Դիլիջան» անտառտնտեսությունից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին, ժամը 4.30-ի սահմաններում, Ապարանի Դարյան փողոցում ստուգել և բաժին են բերել Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան՝ բեռնված 3 խմ փայտանյութով:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել օգոստոսի 23-ին՝ Վահագնի գյուղի հարակից անտառից:
Հանգամանքները պարզվում են:
Նշված դեպքով նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: