Հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Ապարանի բաժին
24.03.2021 11:47
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 23-ին բաժին է ներկայացել 43-ամյա Արթուր Գ.-ն, որը 2020 թ. փետրվարի 25-ից ոտիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արթուր Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: