Ապարանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
29.03.2022 11:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ապարանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 28-ին Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում հայտնաբերվել և Ապարանի բաժին բերման է ենթարկվել 65-ամյա Սերյոժա Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սերյոժա Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: