Ապարանի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերվել
06.07.2022 14:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 5-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Վոլոդյա Մ.-ն, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: