Ապարանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
17.06.2022 12:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները հունիսի 16-ին Բաղրամյան փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Արթուր Պ.-ին, որը հունիսի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: